ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Հայաստանում ընտրությունների ժամանակ անգամ օդն է լարված»

«Հայաստանում ընտրությունների ժամանակ անգամ օդն է լարված»
08.05.2015 | 10:02

«Այս ընտրություններն Արցախում ժողովրդավարության նոր ցուցանիշ սահմանեցին, որը հետագայում ավելի կզարգանա և կնպաստի ԼՂՀ-ի ճանաչմանը: Արցախի ժողովուրդը շատ կարգապահ է, մեծ պատասխանատվությամբ է մասնակցում ընտրությանը, գիտակցում է իր քվեի կարևորությունը»,- երեկ «Իրատես de facto» ակումբում, անդրադառնալով ԼՂՀ ԱԺ ընտրություններին, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ԿԱՐԻՆԵ ԱՃԵՄՅԱՆԸ, հավելելով, որ արդեն երկրորդ անգամ է ղարաբաղյան ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնում: Հարյուրից ավելի միջազգային դիտորդների կարծիքները համընկել են մի հարցում` ընտրություններն անցել են հարթ ու թափանցիկ: Նշելով, որ ԼՂՀ ԱԺ-ն դարձել է պրոֆեսիոնալ, ակումբի հյուրը փաստեց, որ ընտրությունների որակի ցուցանիշ է նաև խորհրդարանում ընդդիմադիր ուժերի ներկայացվածությունը: «Ոչ մի միջադեպ տեղի չի ունեցել, ամեն ինչ անցել է խաղաղ, հանգիստ մթնոլորտում»,- վստահեցրեց պատգամավորը:
Անդրադառնալով այն հարցին, թե նման որակի ընտրությունը Հայաստանի համար չպե՞տք է օրինակ ծառայի, բանախոսն ընդգծեց, որ Հայաստանի ու Արցախի միջև տարբերակում չպետք է դնել, մենք մի միավոր ենք, իսկ ընտրությունները քաղաքակիրթ անցկացնելը գիտակցության խնդիր է: «Ինչպես Ղարաբաղում, Հայաստանում էլ ընտրական մեխանիզմները կատարելագործվում են, հանրային գիտակցությունը` մեծանում: Որոշ ժամանակ անց մարդիկ, ովքեր ԱԺ-ն իրենց տեղը չեն համարի, չեն գա խորհրդարան: Ընտրություններն էլ կընթանան ոչ լարված մթնոլորտում»,- ասաց իշխանության ներկայացուցիչը, փաստելով, որ Հայաստանում ընտրատեղամաս մտնելիս լարվածություն է նկատվում բոլորի դեմքին, օդն անգամ լարված է, իսկ Ղարաբաղում ամեն ինչ չափազանց հանգիստ էր: Ընտրական գործընթացները ճիշտ կազմակերպելու համար Կարինե Աճեմյանը կարևորեց և՛ մամուլի, և՛ քաղաքացիական հասարակության գործոնը, ինչպես նաև իշխանության պատրաստվածությունը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 236265

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ